Գենետիկա
Պսորիազի համար պատասխանատու գենը
Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար:
Անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ պսորիազի առաջացմանը հանգեցնում են CARD14 գենի մեջ հազվադեպ հանդիպող մուտացիաները: Նախկինում գիտնականները կարծում էին, որ պսորիազն առաջանում է իմունային համակարգի բարձրացած ակտիվության պատճառով:
Ինչպես նշել են Վաշինգտոնի համալսարանի գիտնականները, պսորիազի զարգացման համար պատասխանատու գենը հայտնաբերելու նպատակով գրեթե երկու տասնամյակ անցկացվել են հետազոտություններ և հնարավոր է, որ այդ բացահայտումը մեկնարկ կհանդիսանա այս հիվանդության բուժման նոր մեթոդների փնտրման համար:
Հետազոտության անցկացման համար գիտնականներն օգտագործել են ԴՆԹ առաջատար տեխնոլոգիաները, որպեսզի պարզեն գեների մուտացիայի ընթացքը և պսորիազի առաջացման պատճառը: Մասնագետները հետազոտել են այս ախտորոշմամբ մի քանի ընտանիքների անդամների ԴՆԹ-ն: Մուտացված գենը հայտնաբերվել է յուրաքանչյուր հիվանդացածի մոտ և փոխանցվել ժառանգաբար: Այդ ընթացքում հետազոտվել է 3 տարեկան մի աղջնակ` պսորիազի հազվադեպ հանդիպող ձևով, սակայն նրա հարազատներից ոչ մեկի մոտ նման հիվանդություն չի եղել: Գենետիկական փոփոխությունը չպարզված պատճառով ինքնաբերաբար է սկսվել:
Գիտնականներն այժմ պլանավորում են անցկացնել հետազոտություններ, որոնց նպատակն է որոշել, թե գենետիկական մուտացիաները կապ ունեն պսորիազի այլ տեսակների, նաև պսորիատիկ արթրիտի զարգացման հետ, երբ մաշկային հիվանդությունն ուղեկցվում է հոդերի բորբոքմամբ:
ani
28.01.2016
Մեդ-Պրակտիկ
11.01.2016
Հարգելի ՍՎԵՏԱ, բարև Ձեզ: Փսորիազը ժառանգական նախատրամադրվածություն ունեցող ոչ ինֆեցիոն հիվանդություն է, այն վարակիչ հիվանդություն չէ և չի փոխանցվում ոչ սեռական, ոչ էլ մեկ այլ ճաբապարհով:
ՍՎԵՏԱ
07.01.2016
Մեդ-Պրակտիկ
18.04.2015
Հարգելի Elena, բարև Ձեզ: Գոյություն ունի պարբերական հիվանդության մի տարատեսակ, որը կլինիկական դրսևորումներ չի ունենում, սակայն այդ ձևի ժամանակ, համապատասխան դեղորայք չստանալու դեպքում առաջանում է երիկամների ամիլոիդոզ և երիկամային անբավարարություն: Ամենայն հավանականությամբ Ձեզ մոտ նույնպես այդ տեսակն է: Հարկավոր է անպայման ստանալ նշված դեղորայքը բարդություններից խուսափելու համար:
elena
15.04.2015
Մեդ-Պրակտիկ
18.12.2014
Հարգելի Լուսինե, փսորիազը գենետիկ հիվանդություն չէ, խոսքը գնում է գենետիկ նախատրամադրվածության մասին, որը չունի սեռի հետ կապված դոմինանտության խնդիր:
Լուսինե
27.10.2014
Մեդ-Պրակտիկ
08.09.2014
Հարգելի Մարինե, մի անհանգստացեք պսորիազի դեպքում միշտ նմանօրինակ քսուքների կարիք կա: Որևէ վնասակարության և վտանգավորության մասին խոսք լինել չի կարող:
Մարինե
31.08.2014
Մեդ-Պրակտիկ
05.07.2014
Հարգելի Լիաննա, փսորիազը մաշկային քրոնիկ հիվանդություն է: Եվ որպես կանոն ունի մաշկի տարբեր հատվածներում տարածվելու հակում: Ավելի ճիշտ ու նպատակահարմար կլինի դիմեք մաշկաբանի նախևառաջ ախտորոշումը հաստատելու կամ էլ ժխտելու համար:
Լիաննա
16.06.2014
Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի Anul, բարև Ձեզ, ամենայն հավանականությամբ Ձեզ մոտ սնկային հիվանդություն է, որի բուժումը մեծ դժվարություն չի ներկայացնում: Դիմեք մաշկաբանի խորհրդատվության, և համապատասխան հետազոտությունից հետո նա բուժում կնշանակի:
Anul
05.04.2014
Մեդ-պրակտիկ
01.06.2013
Հարգելի Գոհար, բարև Ձեզ, նախապես մտածել և կանխարգելել փսորիազ հիվանդությունը, որը չկա դեռ, տրամաբանական չէ։ Այն կարող է և ընդհանրապես չարտահայտվել։ Սովորաբար հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում գլոբալ հորմոնալ փոփոխություններ են կատարվում, որոնք առողջության տեսանկյունից սովորաբար ավելի շահեկան կարգավիճակ են ստեղծում։ Ավելի լավ է չմտածել դրա մասին, հատկապես, որ դա միայն կվնասի Ձեզ, հաշվի առնելով, այդ և ցանկացած դեպքի համար նյարդային համակարգի կարևոր դերը։ Մտածեք միայն լավ բաների մասին, վայելեք սպասվելիք հղիությունը, հավատացեք, դա կօգնի Ձեզ։
Գոհար
30.05.2013
Կարդացեք նաև
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...
Ժամանակակից բժշկության մեջ քաղցկեղի ախտորոշման նպատակով կիրառվում են տարաբնույթ եղանակներ, որոնք հնարավորություն են տալիս որոշել հիվանդության առաջընթացի ռիսկը և կանխարգելել նրա զարգացումը...
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է, բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...
Ընտանեկան միջերկրածովյան տենդը կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը ժառանգվում է աուտոսոմ- ռեցեսիվ եղանակով և բնութագրվում է պարբերաբար առաջացող...
Բժշկական գենետիկայի արդիական խնդիրներից է հանդիսանում մարդու ժառանգական հիվանդությունների ախտորոշման բարելավումը։ Ներկայումս նկարագրված են մոտ...
Իշախոտի տարբեր տեսակների հիման վրա կանադացի գիտնականները ապացուցել են կենսաբանության կարևորագույն հիպոթեզներից մեկը՝ սեռական բազմացումը ավելի լավ է, քան անսեռ բազմացումը...
Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն